Չեխիայի իշանությունները որոշել են հրաժարվել Եվրոպայում նախատեսվող բյուջետային կայունության պայմանագրին միանալուց, որի առաջարկով հանդես էին եկել Եվրոպայի քաղաքական գործիչները անցյալ տարվա դեկտեմբերի 8-9-ը տեղի ունեցած ԵՄ գագաթնաժողովում:
«Բոլոր երկրները պատրաստակամություն են հայտնել միանալ բյուջետային փաթեթին՝ բացի Մեծ Բրիտանիայից և Չեխիայի Հանրապետությունից»,- մեջբերում է Agence France-Presse գործակալությունը Շվեդիայի վարչապետ Ֆրեդրիկ Ռայնֆելդտի խոսքերը:
Չեխիան դարձել է Եվրոպայի երկրորդ երկիրը, որը հրաժարվել է միանալ պայմանագրին: Ավելի վաղ դրան չմիանալու մասին հայտարարել էր Մեծ Բրիտանիան:
Բացի այդ, երեքշաբթի գիշերը հայտնի է դարձել, որ ԵՄ նախագահ Հերման վամ Ռոպեյը Twitter-ի իր բլոգում հայտնել է, որ ԵՄ 27 երկրներից 25-ն իրենց համաձայնությունն են տվել բյուջետային կայունության պայմանագրին միանալուն:









































