Friday, 05 06 2026
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը

Ծաղր ՀԱԿ-ի հասցեին

Դժվար է գնահատել ԲՀԿ համամասնական ցուցակում ներգրավվելու մասին նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունը, հատկապես հայտարարության բովանդակության տեսանկյունից, որտեղ Օսկանյանը կոչ է անում համամասնական ընտրակարգի օգտին հանդես եկող քաղաքական ուժերին, այդ թվում` ընդդիմադիր Կոնգրեսին, Ժառանգությանը, Դաշնակցությանն ու ԲՀԿ-ին, համախմբվել խորհրդարանական ընտրություններում ավելի լայն նպատակի շուրջ, ապա խոսում է արդար ընտրությունների անհրաժեշտության և կարևորության մասին:

Դժվար է ասել, սա քաղաքական սեզոնի լրջագույն իրադարձությունների՞ց է, թե՞ անեկդոտ: Բանն այն է, որ գրեթե ոչ մի կասկած չկա, որ Վարդան Օսկանյանն արտահայտում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը, որոնք, հասկանալի պատճառներով, Քոչարյանն ինքը չի կարող անձամբ արտահայտել: Սակայն նույնիսկ նման դեպքում ըստ էության ստացվում է, որ Քոչարյանը հանդես է գալիս ներքաղաքական կոնսոլիդացիայի ջատագովի դերում, ընդդեմ ընտրակեղծիքների: Սա արդեն իսկ անեկդոտ է, սակայն, չգիտես ինչու, ավելի շատ ոչ թե ծիծաղ է առաջացնում, այլ մտահոգություն և ափսոսանք: Մտահոգություն և ափսոսանք` այն իմաստով, որ ընդամենը չորս տարի առաջ Երևանի փողոցներում տասը մարդու սպանության պատասխանատվություն կրող գործիչը այսօր հանդես է գալիս լայն համախմբման կոչ անողի դերում, այսինքն` իրեն իրավունք է վերապահում, իրեն թույլ է տալիս նմանօրինակ հայտարարություններ անել, թեկուզ անուղղակի, միջնորդավորված:

Սա վկայում է այն պարզ իրողության մասին, որ Հայաստանում համաժողովրդական շարժում ասվածն էական նահանջ է ապրել, և դաշտը լղոզվել է այնքան, որ Քոչարյանն այսօր իրեն թույլ է տալիս այդ դաշտում ինչ-որ հաշվարկներ անել և ակնկալիքներ ունենալ: Այսինքն` Քոչարյանի նմանօրինակ ակտիվությունը, ըստ էության, վկայում է համաժողովրդական շարժման հավակնություն ներկայացնող Հայ ազգային կոնգրեսի էական ձախողման մասին, այլապես եթե նույնիսկ իշխանափոխություն իրականացնելը չէր ստացվում ՀԱԿ-ի մոտ, ապա գոնե Ռոբերտ Քոչարյանին լռել պարտադրել ՀԱԿ-ը պետք է կարողանար և այդ խնդիրը պետք է լուծած լիներ վաղուց: Սակայն այսօր Քոչարյանը ոչ միայն չի լռում, այլև նույնիսկ համարձակություն ունի հանդես գալ կոնսոլիդացիոն կոչերով` կարծես թե ծաղրելով և՛ հասարակությանը, և՛ մասնավորաբար Հայ ազգային կոնգրեսին:
Սա հիրավի մտահոգիչ իրողություն է, որովհետև եթե Քոչարյանը ընդամենը չորս տարի հետո նման բան է իրեն թույլ տալիս, և եթե դա թույլ են տալիս հասարակությունն ու համաժողովրդական կոչված շարժումը և նրա առաջնորդները, ապա կարելի է պատկերացնել, թե Քոչարյանն իրեն է՛լ ինչ կարող է թույլ տալ ևս մի չորս տարի հետո: Սակայն սրանում, իհարկե, ոչ մի նոր բան և զարմանալի բան ըստ էության չկա, քանզի մինչև Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ն ինքն էր Բարգավաճին համագործակցության կոչեր անում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում