«ՀԺ»-ն գրում է, որ իշխող կոալիցիայի ներկայացուցիչները երեկ երեկոյան կրկին հանդիպել են նախագահական նստավայրում: Այս անգամ Էլ հանդիպմանը մասնակցել են կուսակցությունների ղեկավարներն ու նախընտրական շտաբի պետերը՝ Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան՝ ՀՀԿ-ից, Գագիկ Ծառուկյան-Վարդան Վարդանյան՝ ԲՀԿ-ից, Արթուր Բաղդասարյան-Հեղինե Բիշարյան՝ ՕԵԿ-ից:
«Ըստ լուրերի` քննարկվել են մեծամասնական ընտրատարածքներում կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներին միմյանց դեմ չառաջադրելու հնարավորությունները: Առայժմ արդյունքը հայտնի չէ:
Հիշեցնենք, թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն հայտարարել են բոլոր մեծամասնական ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու իրենց մտադրության մասին»,- հավելում է թերթը: