Թուրքական Dünya Bülteni կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայում ահաբեկչական հռչակված ու արգելված «Քրդստանի աշխատավորական» կուսակցությունը (PKK) խոշոր հարձակում է նախապատրաստում: Այն պետք է տեղի ունենա մինչև փետրվարի 18-ը:
Խոշոր ակցիաներ են սպասվում հատկապես փետրվարի 15-ին, քանի որ այդ օրը լրանալու է PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի ձերբակալման 13-րդ տարելիցը:
Թուրքական լրատվամիջոցն ընդգծում է, որ մարտի 21-ին էլ, երբ նշվելու է Նովրուզը, PKK-ն խնդրելու է զինադադար:








































