Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նավթի նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանը սահմանափակելու է այն երկրներին նավթի մատակարարումը, որոնք իրեն սպառնում են տնտեսական պատժամիջոցներով.
«Մենք պատժամիջոցներին կպատասխանենք պատժամիջոցներով: Նավթի արտահանման սահմանափակումը լուրջ վնաս չի պատճառի Իրանի տնտեսությանը: Իրանական նավթն ունի իր շուկան, անգամ եթե մենք կրճատենք Եվրոպային նավթի մատակարարումը: ԵՄ-ին է բաժին ընկնում մեր նավթի արտահանման 20 տոկոսից էլ քիչ մասը: Շուտով մենք կդադարեցնենք մի շարք երկրների նավթ մատակարելու գործընթացը»:
Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ԵՄ-ը նավթային բեռնարգելք սահմանեց Իրանի հանդեպ, որով նախատեսվում էր հուլիսի 1-ից սկսած՝ ամբողջովին հրաժարվել իրանական նավթ ներկրելուց:
Ի պատասխան՝ իրանական խորհրդարանը պետք է կիրակի օրը քննարկեր մինչ այդ ժամկետի լրանալը ԵՄ-ին նավթ հատկացնելուց հրաժարվելու մասին օրինագիծը, սակայն կառավարությունը հետաձգել էր այդ օրինագծի քննարկումը:







































