Wednesday, 24 06 2026
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար

Սաակաշվիլին դեռ չի հանձնել դեմոկրատիայի քննությունը. Թոմաս դե Վաալ

The Washington Post-ում հրապարակած հոդվածում Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամի ավագ վերլուծաբան Թոմաս դե Վաալը գրել է, թե արտաքին քաղաքականության ամենաբարդ մարտահրավերն անկանխատեսելի դաշնակցի հետ գործ ունենալն է։

Դաշնակից, որը կարող է դիմել և՛ դրական, և՛ բացասական քայլերի։ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ըստ նրա, հենց այդ կարգի գործիչ է։ Այս մասին տեղեկացնում է «Ազատությունը»։

Սահակաշվիլին, ըստ վերլուծաբանի, ղեկավարում է կառավարություն, որի կազմում արևմտյան կրթություն ստացած երիտասարդ եռանդուն մարդիկ են։ Այդ կառավարությունը զինծառայողներ է տրամադրել Աֆղանստանի գործողությունների համար և հանրային կառույցներում, ոստիկանության համակարգում ու համալսարաններում արմատավորված կոռուպցիայի դեմ պայքարում ձեռնարկել է մի շարք հիրավի տպավորիչ և արդյունավետ միջոցներ, որոնք կարող են օրինակ ծառայել հարևան հետխորհրդային երկրների համար։

Միաժամանակ, նա ընդգծում է, որ Սաակաշվիլին անկայուն ղեկավար է՝ 2008թ. նա ընտրովի է մեկնաբանել Վաշինգտոնից ստացած ուղերձները. նրան հավաստիացրել են, որ Ամերիկան սատարում է Վրաստանին, սակայն հորդորել են խուսափել Աբխազիայի և Հարավային Օսիայի շուրջ Ռուսաստանի հետ ուղղակի առճակատումից։ Բայց նա իր երկիրը ներքաշել է Ռուսաստանի հետ աղետալի պատերազմի մեջ, որը տանուլ է տվել։ Եվ թեպետ միանգամայն հասկանալի էր և կանխատեսելի որևէ կերպ չմիջամտելու` արևմտյան դաշնակիցների դիրքորոշումը, պարտություն կրելուց հետո Սաակաշվիլին Արևմուտքին դավաճանության մեջ է մեղադրել։

2008թ. պատերազմից հետո Արևմուտքում գերադասել են Սահակաշվիլիին բարձր մակարդակով այլևս չընդունել, սակայն նա շատ ակտիվ է աշխատել և ներքին, և՛արտաքին ասպարեզներում։

Ընդունելություն Սպիտակ տանը
Այսօր Սաակաշվիլիին վերջապես կընդունեն Սպիտակ տան Օվալաձև սենյակում, ինչը նաև կարտահայտի Արևմուտքի գոհունակությունը, օրինակ, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ առարկություններից հրաժարվելու համար։

Նախագահ Բարաք Օբամայի համար այս երեկո կայանալիք հանդիպումը նաև առիթ է Սաակաշվիլիին հորդորելու` ավելի խոհեմ և պատասխանատու քաղաքականություն վարել Վրաստանում քաղաքական անցումային շրջան համարվող տարվա ընթացքում։

Վերջինիս կարծիքով` Վրաստանը կարելի է համարել «ոչ ռուսական» և «հակառուսական»։

Երկիրը «ոչ ռուսական» է հանրային ծառայությունների բարեփոխումը, կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վերջերս ընդունված օրենքը և բազմակարծության ամուր ավանդույթը դիտարկելու դեպքում։ «Հակառուսական» է այն առումով, որ փորձելով ամեն կերպ մերժել Վլադիմիր Պուտինին և նրա ղեկավարման մոդելը` վրացիները հաճախ ակամա կրկնօրինակում են այն։

Սաակաշվիլին անցյալ տարի Վրաստանը որակել է որպես «քաղաքակիրթ», իսկ Ռուսաստանը` «բարբարոսական» երկիր։

Բացի այդ՝ Սահակաշվիլին շատ իշխանություն է կենտրոնացրել մի քանի ընտրյալների ձեռքում։

Այսօրվա Վրաստանը նման է Ռուսաստանին, քանի որ այստեղ էլ, ըստ էության, մեկ կուսակցություն է իշխում, վերնախավի ոչ մեծաթիվ խումբը հսկողության տակ է առել գործադիր և օրենսդիր իշխանությունը, շրջանների ղեկավարությունը, և
դատական համակարգն ազատ չէ։ Կոռուպցիայի դեմ պայքարի մութ կողմն այն է, որ ոստիկանությունը հզորացել և այլևս հաշվետու չէ։

Երկրի բանտերում կան մեծ թվով կալանավորներ, ովքեր կարող էին ազատության մեջ լինել։ 2011թ. Վրաստանն աշխարհում չորրորդն էր մեկ շնչին հասնող բանտարկյալների թվով։

Բիձինա Իվանիշվիլիի մարտահրավերը

Ընդհուպ մինչև վերջերս կառավարող վերնախավը չուներ լուրջ ընդդիմություն և պատրաստվում էր անառարկելի հաղթանակ տոնել այս տարվա աշնանը անցկացվելիք խորհրդարանական և հաջորդ տարվա հունվարի նախագահական ընտրություններում։

Այնուամենայնիվ, անցյալ տարվա ընթացքում վերնախավին անսպասելի մարտահրավեր է նետել մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին, ով հայտարարել է, թե ընդդիմադիր ճամբար է անցնում։

Նրա այդ քայլը միավորել է ներկայիս վարչակազմի տնտեսական քաղաքականությունից և քաղաքական ասպարեզում հաստատած գերակայությունից հոգնած ու հիասթափված մեծ թվով մարդկանց։

Վերլուծաբանը գրում է, թե Ռուսաստանում հարստությունը դիզած Իվանիշվիլիի վերաբերյալ, անշուշտ, կան բազմաթիվ հարցեր, սակայն կառավարության արձագանքը դրսևորեց դրա ամենագարշելի բնազդները. Իվանիշվիլիին զրկեցին քաղաքացիությունից և նրան պատկանող դրամատունը փողի լվացման կասկածանքով բազում ստուգումների ենթարկվեց։

Իշխանամետ մամուլը Իվանիշվիլիին սկսեց ներկայացնել իբրև Ռուսաստանի խամաճիկի, ինչը դժվար թե համապատասխանում է իրականությանը, քանի որ նա Վրաստանի ամենաարևմտամետ ընդդիմադիր գործիչներին իր հիմնական դաշնակիցների շարքն է ընդգրկել։

Սահակաշվիլին այսօր դեռ չի հանձնել դեմոկրատիայի քննությունը։ Առաջիկայում նրան ավելի բարդ քննություն է սպասում՝ 2004թ. Սահակաշվիլին, լրամշակելով Սահմանադրությունը, իշխանության ավելի մեծ լծակներ է կորզել։

Անցյալ տարի նա ևս մեկ անգամ լրամշակել է Հիմնական օրենքը և հասել այն բանին, որ երբ 2013-ին ազատի նախագահի պաշտոնը, լիազորությունների մեծ մասը կփոխանցվի վարչապետին։

Տպավորությունն այն է, որ նա նորից հետևում է Պուտինի օրինակին և այս անգամ էլ մտադիր է վարչապետի պաշտոնը ստանձնել, թեպետ, ինչպես Թոմաս դե Վաալն է նշում, նա դեռևս խուսափում է այդ մասին հրապարակավ հայտարարելուց։

Գլխավոր քննությունն առջևում է

Վրաստանի վերնախավում բարեփոխականներ են, բայց ոչ դեմոկրատներ։ Նրանք առիթից առիթ նկատել են տալիս, թե չեն կարող առավել ընդարձակել դեմոկրատիան, քանի որ «դա կարգելափակի բարեփոխումները, ընդդիմությունը ուժ կստանա, և Վրաստանը նահանջ կապրի»։

Դա «հանգստացնող», բայց սխալ դրույթ է։ Հսկողությունն ու հավասարակշռությունը, պաշտոնավարման ժամկետի սահմանափակումները հենց կոչված են կանխել քաղաքացիներից բարձ դասվելու վերնախավի հնարավորությունը։

Սա է, ըստ դե Վաալի, Վրաստանի գլխավոր քննությունը։
Եթե Սահակաշվիլին պաշտոնավարման ավարտից հետո արժանապատվորեն հեռանա և թույլ տա Վրաստանում առավել բազմակարծության վրա խարսխված քաղաքականություն, ապա նա լավ օրինակ կստեղծի ամբողջ նախկին խորհրդային տարածքի, այդ թվում` Ռուսաստանի համար։

Եթե դա տեղի չունենա, Վաշինգտոնը, ի դեմս Վրաստանի, խնդրահարույց գործընկեր կունենա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում