Հունվարի 28-ին՝ ժամը 08.00-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ին բախվել է համընթաց շարժվող «ԴԶ-143» մակնիշի ձյուն մաքրող մեքենային։
Պատահարի հետևանքով «Ֆորդ-Տրանզիտ»-ի վարորդը և 5 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, կատարվում է քննություն:









































