Սիրիայում կառավարական զորքերը վերահսկողություն են սահմանել Դամասկոսի արվարձաններում, որտեղ նախկինում հաստատվել էր ընդդիմությունը: Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Վերջին երկու օրվա ընթացքում շարունակվում էր Ղուտա շրջանի շրջափակումը, որտեղ դիմադրություն էին ցույց տալիս «Սիրիայի ազատ բանակի» զինյալները:
Ղուտան ազատելու համար ուղարկվել են տասնյակ տանկեր և այլ զրահատեխնիկա: Կիրակի ըրը բռնաճնշումների զոհ է դարձել 60 մարդ:
Հունվարի 28-ին Արաբական պետությունների լիգան հայտարարել էր Սիրիայում իր դիտորդական առաքելության դադարեցման մասին` պատճառաբանելով, որ իշխանությունները շարունակում են ուժ կիրառել հակակառավարական ելույթների մասնակիցների վրա: Դրան ի պատասխան` Սիրիան հայտարարել էր, որ զարմացած է և ափսոսում է նման որոշման համար:







































