Ֆրանսիայի առաջնության գործող չեմպիոն «Լիլլ»-ի առաջատարը` Էդեն Ազարը, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էին «Ռեալ»-ը, «Չելսի»-ն և «ՊՍԺ»-ն, իր ներկայիս ակումբը կլքի 2012 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Էդենը թիմից կհառանա մրցաշրջանի ավարտից հետո: Դա արդեն որոշված է»,- Orange Sport-ին տված հարցազրույցում ասել է ֆրանսիական ակումբի գլխավոր տնօրենի տեղակալ Ֆրեդերիկ Պակեն:
21-ամյա բելգիացին «Լիլլ»-ի կազմում հանդես է գալիս 2007 թվականից և մասնակցել է 172 խաղի` խփելով 37 գնդակ: Ազարն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 խաղ և դարձել 8 գոլի հեղինակ:






































