Եթե երբևէ, դրսում լինելով, սկսել եք մտածել, թե որտեղ է մոտակա հանրային զուգարանը, ապա շուտով այլևս դրա կարիքը չի զգացվի:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ սմարթֆոնների նոր ծրագիրը ցույց է տալիս, թե որտեղ է մոտակա հանրային զուգարանը` օգտագործելով կառավարության կողմից տրամադրված տեղեկատվությունը: Ծրագիրը մրցույթում առաջին տեղն է գրավել:
Այն կազմվել է Ամստերդամի համալսարանի երեք ուսանողների կողմից: Ծրագրի մյուս յուրահատկությունն այն է, որ կարողանում է տարբերել հանրային և «կիսահանրային» զուգարանները:
Հանրային զուգարանը առանձին շինություն է, որը բաց է հանրության համար, իսկ «կիսահանրային» զուգարանը մի վայր է, որը նույնպես հասանելի է հանրությանը, բայց գտնվում է խանութի կամ այլ շինության ներսում:
Ծրագիրն այժմ հասանելի է միայն Նիդերլանդներում, բայց ակնկալվում է, որ այն շուտով կտարածվի արևմտյան երկրներում, և անշուշտ դրանից ամենից շատ կօգտվեն զբոսաշրջիկները: Մրցույթը կազմակերպվել էր Նիդերլանդների կառավարության կողմից:








































