Նոր հետազոտության համաձայն՝ Պաբլո Պիկասոն այն նկարիչն է, ում աշխատանքները ամենաշատն են գողացվել:
Daily Mail-ը հաղորդում է, որ այս պահին իսպանացի նկարչի 1147 ստեղծագործություններ համարվում են գողացված կամ կորած, որը երկու անգամ ավելի շատ է երկրորդ տեղում գտնվող նկարչի աշխատանքներից:
The Art Loss Register-ը կազմել է այն արվեստագետների ցանկը, ում աշխատանքները ամենաշատն են գողացվել, և այն երկրների ցանկը, որտեղից ամենաշատն են արվեստի ստեղծագործություններ գողացվել: Ըստ վերջին ցուցակի՝ ամենավտանգավոր վայրը Մեծ Բրիտանիան է:
Պիկասոյից հետո երկրորդ տեղում ամերիկացի արվեստագետ Նիք Լոուրենսն է, որի աշխատանքներից գողացվել է 557-ը: Դրանց մեծ մասը գողացվել է 2004 թվականին: Երրորդ տեղում է նկարիչ Մարկ Շագալը, ում աշխատանքներից 516-ն է գողացվել: