Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն հայտարարել է, որ ԵՄ-ն թույլ չի տա Իրանին դադարեցնել նավթի արտահանումը, որի համար եվրոպական ընկերություններն արդեն վճարել են:
Ինչպես հայտնի է, այսօր Իրանը հետաձգել էր եվրոպական երկրներ նավթի արտահանման դադարեցման մասին օրինագծի քննարկումը:
Թեհրանը, ի պատասխան ԵՄ կողմից կայացրած որոշման, ըստ որի՝ հուլիսի 1-ից դադարեցվելու է իրանական նավթի արտահանումը եվրոպական երկրներ, սպառնացել էր ավելի շուտ դադարեցնել այն: