Իրանի խորհրդարանն այսօր քննարկում է ԵՄ անդամ երկրներ նավթի արտահանման վրա բեռնարգելք դնելու հարցը: Նշենք, որ ԵՄ անդամ երկրները իրանական նավթի երկրորդ խոշորագույն սպառողներն են: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոյի ռուսական ծառայությունը:
Որոշումը կարող է ուժի մեջ մտնել միայն խորհրդարանին ենթակա՝ Սահմանադրության պաշտպանության խորհրդի հաստատումից հետո:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ օրը ԵՄ-ն որոշում կայացրեց տնտեսական պատժամիջոց կիրառել ու արգելել նավթի ներկրումը, ինչպես նաև սառեցնել Իրանի եվրոպական ակտիվները Կենտրոնական բանկում:
Պատժամիջոցների նպատակը Իրանում ուրանի հարստացման աշխատանքների դադարեցումն է: