Հունվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանական կողմից արձանագրվել է հրադադարի ռեժիմի պահպանման խախտման շուրջ 150 դեպք:
Համաձայն ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների`ադրբեջանական առաջապահ զորքերն այդ ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 500-ից ավելի կրակոց:
ՊԲ առաջապահ ուժերը զերծ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են իրականացնել մարտական հերթապահություն:









































