Էկվադորի ռազմածովային ուժերը և ոստիկանությունը թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ համատեղ գործողության արդյունքում առգրավել են ավելի քան մեկ տոննա կոկաին: Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ թմրանյութը հայտնաբերվել է Պունա կղզու ափերին մանր խեցգետնի որսով զբաղվող նավի վրա:
Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, ոստիկանության տվյալներով՝ մաքսանենգները պատրաստվում էին արագընթաց մոտորանավակներով այն տեղափոխել Լատինական Ամերիկայի երկրներից մեկը, այնտեղից էլ՝ Միացյալ Նահանգներ:
Այդպիսի քանակությամբ թմրանյութ Էկվադորում առգրավվել է նաև երկու տարի առաջ:








































