«Ազատ Դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորական ուղերձ է հղել հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ:
Հարգելի հայրենակիցներ
Շնորհավորում ենք հայրենիքի բոլոր պաշտպաններին հայոց բանակի 20-ամյակի կապակցությամբ:
Մեր անկախ պետականության կայացման պատմությունը դյուրին չի եղել և հայոց բանակը անցել է դժվարին ու փառավոր ճանապարհ՝ արցախյան հերոսամարտերից մինչև սահմանների ամենօրյա ու մշտարթուն պաշտպանություն:
Վստահ ենք, որ հայոց զինված ուժերը կշարունակեն իրենց կարևոր դերակատարումը հայրենիքի անվտանգության, ինչպես նաև Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության գործում:









































