ԲՀԿ-ական գործարար-պատգամավոր Գոհար Ենոքյանն ընտրողների բարեհաճությունը ստանալու նպատակով ընտրություններից առաջ գնաճի զսպումը հավանական չհամարեց: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նշեց, որ ընդհանրապես գնաճն ընտրություններով պայմանավորելը սխալ է:
«Չեմ կարծում, որ նման բան կլինի: Ցանկալի է, որ ընդհնարապես գնաճն իջներ, քանի որ ժողովուրդը վճարունակ չէ»,- ասաց Գ. Ենոքյանը:
Միաժամանակ, պատգամավորը ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին խորհուրդ հղեց՝ ուսումնասիրել, թե ինչո՞ւ նույն ապրանքը տարբեր վաճառակետերում տարբեր գին ունի:








































