Բոննի կաթոլիկ աստվածաբանության ֆակուլտետի մասնագետները կայք են բացել` հուդայիզմի ու քրիստոնեության միջև եղած հիմնախնդիրները քննարկելու համար: Nostra aetate կայքում տեղադրված հոդվածները ուսանողների, գիտնականների և բոլոր հետաքրքրասերների համար են:
Արդեն կայքում կարելի է գտնել այնպիսի հայտնի մարդկանց աշխատանքներ, ինչպիսիք են Johann Baptist Metz–ը, Hans Hermann Henrix–ը, Erich Zenger-ը և այլոք:
Ինչպես գրում է newsru.com-ը, կայքի անունը պատահական չէ ընտրված, այն կրում է Վատիկանում տեղի ունեցած երկրորդ խորհրդում ընդունած հռչակագրի անունը` Nostra aetate: Սրանով կաթոլիկների ու հրեաների միջև տարաձայնությունների քննարկումները դրվեցին նոր հարթության վրա:
Կայքի բացումը տեղի է ունեցել այսօր` հունվարի 27-ին: