Monday, 15 06 2026
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը

Փ.Հայրապետյանը փորձում է «Ամերիա»-ից «վերանվաճել» «Հայաստան» հանրախանութը (տեսանյութ)

«Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչներն այսօր փորձեցին «Ամերիաբանկ»-ի ներկայացուցիչներին համոզել, որ նրանք ազատեն իրենց վստահորդի սեփականությունը հանդիսացող տարածքը: Սակայն, բանկի աշխատակիցները հրաժարվեցին կամովին դա անել:

Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Արման Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարել է իրենց միջնորդությունը և արգելել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին և այլ անձանց «Հայաստան» հանրախանութի անշարժ գույքի օտարման կամ իրացման հետ կապված գործողություններ կատարել: Հենց այս որոշման հիման վրա էլ Փայլակ Հայրապետյանի փաստաբանները սկսեցին բանակցություններ վարել «Հայաստան» հանրախանութի առևտրի կենտրոնի 3-րդ հարկում գտնվող «Ամերիաբանկ»-ի ներկայացուցիչների հետ: Փաստաբանները շեշտում էին. «Ունենք դատարանի որոշում, որը ենթակա է կատարման»: Սակայն «Ամերիաբանկ»-ի իրավաբանական վարչության պետը պահանջեց ԴԱՀԿ որոշում:

«Կա դատարանի որոշում, որ արգելադրված գույքը հանձվի Փայլակ Հայրապետյանի տնօրինությանը և չխոչընդոտվի նրա տիրապետմանը: Բանկի աշխատակիցներն անհայտ պատճառներով առայժմ չեն ցանկանում կամավոր կատարել, պահանջում են, որպեսզի որոշումը կատարվի հարկադիր ծառայության միջոցով»,- ասաց Ա. Սարգսյանը:

Ըստ վերջինիս՝ երեկ իրենք դիմել են հարկադիր ծառայությանը, որն առայժմ չի եկել: Այն հարցին, թե ինչ գործողությունների կդիմեն իրենք, եթե հարկադիրը չներկայանա, փաստաբանը պատասխանեց, որ հնարավոր է տարածքում մնան և դուրս չգան մինչ դատական ակտի կատարումը: Սարգսյանի կարծիքով փորձ է արվում դատական ակտի կատարումը հնարավորինս հետաձգել, որպեսզի բանկը հնարավորություն ստանա դատական ակտը բողոքարկել:

Հիշեցնենք, որ հունվարի 25-ից «Ամերիաբանկ»-ը բռնագրավել է իր մոտ գրավադրված «Հայաստան» հանրախանութի տարածքի մի մասը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում