Monday, 15 06 2026
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը

«Սարդարապատ»-ը մասնակցելու է ընտրություններին, բայց միայն այս վարչակարգի տապալումից հետո. Ժ. Սեֆիլյան

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն անիմաստ և ավելորդ է համարում խորհուրդ տալ այս իշխանություններին` ինչ անել, որպեսզի հայկական բանակն ավելի ուժեղ ու կազմավորված դառնա: Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Բանակում կատարվող կոսմետիկ փոփոխությունները փոփոխություններ չեն, մեզ հիմնավոր բարեփոխումներ են անհրաժեշտ: Բանակի 20-ամյակը պետք է պատճառ դառնա ոչ թե խնջույքներ անելու, այլ մտորելու` ինչ անել այն ավելի կայացնելու, դիրքերն ամրապնդելու համար»,- տեսակետ հայտնեց Սեֆիլյանը:

Անդրադառնալով ներքաղաքական դաշտի զարգացումներին` վերջինս նշեց, որ Հայաստանում երկար տարիներ է` քաղաքական գործընթացներ գոյություն չունեն:

«Գոյություն ունեն բռնատիրական կարգեր և բռնատեր, որ բոլորին իր կամքն է պարտադրում: Նրանք, ովքեր ընդունել են բռնատերի կանոնները, օժանդակում են նրա լեգիտիմացմանը: Դրա համար էլ լուծումներ պետք է փնտրել քաղաքական նոր դաշտում, որն արդեն իսկ ձևավորվում է: Փոքրիկ օջախների ուժերի համադրմամբ մեզ հաջողվելու է ազատվել այս իշխանություններից և ժողովրդին այլընտրանք առաջարկել:

Մենք արհամարհում ենք այս խեղկատակ իրավիճակը և զբաղված ենք նոր իշխանությունների ձևավորմամբ: Այդ է պատճառը, որ «Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին: Մենք մասնակցելու ենք ընտրությունների, բայց միայն այս վարչակարգի տապալումից հետո: Մեզ հաջողվելու է իրականացնել մեր գլխավոր խնդիրը, և մենք այս ժամանակն օգտագործելու ենք, որպեսզի թույլ չտանք` կյանքի կոչվի այն կարգախոսը, որ հեղափոխությունները միշտ անում են ռոմանտիկները, իսկ իշխանության գալիս են տականքները»,- ամփոփեց Ժիրայր Սեֆիլյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում