Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի պարենի ապահովման ծրագրերի ներկայացուցիչ Ջուզեպպե Ֆանտոզիին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում պարենային անվտանգության ապահովման, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր:
Ա. Բաղդասարյանը նշել է, որ համապատասխան միջգերատեսչական հանձնաժողովի կողմից միջազգային փորձի ուսումնասիրությամբ մշակվել է ՀՀ պարենային անվտանգության հայեցակարգը, որի հիման վրա կառավարությունը մշակել է ծրագիր:
ԱԱԽ քարտուղարը կարևորել է այս աշխատանքներում համաշխարհային փորձի և միջազգային լավագույն պրակտիկայի կիրառումը:
Ջ. Ֆանտոզին պատրաստակամություն է հայտնել շարունակական համագործակցություն ծավալել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի` պարենային անվտանգության հարցերով ստորաբաժանման հետ փորձի և արդի զարգացումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման նպատակով:







































