Ավստրալիայի հնագույն Վիկտորիայի ազգային թանգարանը 19-րդ դարի նկարի գողության մասին հայտարարել է դեպքից ընդամենը 12 տարի անց: Այս մասին գրում է ավստրալիական The Age պարբերականը:
Թանգարանի աշխատակիցները բրիտանացի նկարիչ Ռիչարդ Փարքս Բոնինգթոնի «Տեղատվություն Բուլոնում» ( Low Tide at Boulogne) նկարի կորուստը նկատել են 1999 թվականին: Այն ժամանակ թանգարանի հավաքածուն, որը կազմված է արվեստի 65 հազար գործերից, թանգարանից դուրս էին բերել վերականգնման աշխատանքների համար:
Հոգաբարձուների խորհուրդը նկարի կորստի մասին իմացել է միայն 2003 թվականի փետրվարին, սակայն որոշել է անցկացնել նկարների գրանցում` ենթադրելով, որ կտավը կորել է: Սակայն միայն 2011 թվականին` գրանցման ավարտից հետո, թանգարանում որոշել են, որ նկարը գողացել են, և դրանից հետո դիմել են ոստիկանությոնը: Նկարը հայտնվել է արվեստի կորած գործերի` International Art Loss Register բազայում:
Եվ միայն դրանից հետո ենթադրվող գողության մասին զեկուցվել է Ավստրալիայի ֆինանսների նախարարություն, որին, ըստ սահմանադրության, անհրաժեշտ է տեղեկացնել պետական թնագարաններում կատարված գողությունների մասին:
Ռիչարդ Փարքս Բոնինգթոնի «Տեղատվություն Բուլոնում» կտավը նկարվել է 1824 թվականին: Այն գնահատվում է 202 հազար դոլար:









































