Հունվարի 20-ի երեկոյան ԱՄՆ-ում ոստիկանները ձերբակալել են դատավորի թիկնոց հագած 12 մարդու, որոնք փորձել են գրավել Վաշինգտոնում ԱՄՆ Գերագույն դատարանի շենքը: Ինչպես հայտնում է CNN-ը, շենքը «գրավելու» ժամանակ նրանք երգել են Motown Supremes խմբի երգերը:
Ակցիայի կազմակերպիչները նշել են, որ այն նվիրված էր Դաշնային ընտրական հանձնաժողովի դեմ ԱՄՆ քաղաքացիների գործով դատավարության 200-ամյա տարելիցին: Այս գործընթացը վերաբերում էր դաշնային ընտրական արշավների անցկացման ժամանակ կորպորատիվ ծախսերի սահմանափակման հարցին:
Ոստիկանները դատարանի շենքի դիմացի հրապարակից ձերբակալել են 11 մարդու, ցուցարարներից մեկին նույնիսկ հաջողվել էր մուտք գործել դատարանի շենք: Ակցիային մասնակցել է մոտ 200 մարդ: Սպասվում է, որ նմանատիպ ակցիաներ են անցկացվելու նաև ԱՄՆ այլ քաղաքներում, մասնավորապես Օհայո, Ֆլորիդա նահանգներում և Հավայան կղզիներում: