Ինչպես հաղորդում է Salam News-ը, Ադրբեջանը, սկսած հունվարից, ղեկավարում է Եվրոպայում մեծ ճանաչում գտած Բոլոնյան համակարգը: Այս մասին լրագրողներին հայտնել է Եվրոպական խորհրդի խորհրդարանական ասամբլեայում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:
Նրա խոսքերով՝ Դանիան և Ադրբեջանը Բոլոնյան համակարգի գործընթացում կլինեն համանախագահներ: Սեիդովը նաև հայտարարել է, որ այդ առիթով Ադրբեջանում մի շարք միջոցառումներ տեղի կունենան, կրթության համակարգում կիրականացվեն նոր ռեֆորմներ: