Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատը ժամանել է Ադրբեջան։ Ադրբեջանում նա հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի, Միլի մեջլիսի նախագահ Օգտայ Ասադովի, վարչապետ Արթուր Ռասիզադեի, էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հետ։
Բացի այդ, Ֆիլատը հանդիպելու է Ադրբեջան-Մոլդովա միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Յաղուբ Էյուբովի հետ։ Ֆիլատի ադրբեջանական այցն ավարտվում է հունվարի 19-ին։