Մեկնարկեց Australian Open-2012-ի կանանց մենապայքարի առաջին շրջանը:
Չինաստանի ներկայացուցիչ Նա Լին խնդիրներ չունեցավ ղազախ թենիսիստուհի Կսենիա Պերվակի հետ խաղում և առավելության հասավ 6:3, 6:1 հաշվով: Երկրորդ շրջանում հանդես կգա նաև Քիմ Քլիյսթերսը, ով 7:5, 6:1 հաշվով հաղթեց Մարիա-Ժոաո Կոելերին:
Մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները`
Վիկտորիա Ազարենկո – Հիտեր Ուոթսոն` 6:1, 6:0,
Ագնեշկա Ռադվանսկա – Բետանի Մատտեկ-Սենդս 6:7 (10:12), 6:4, 6:2,
Նինա Բրատչիկովա – Ֆլավիա Պենետտա` 6:3, 1:6, 6:2:






































