Մեծ Բրիտանիայի Քարդիֆ համալսարանի գիտնակնները հունվարի 16-ը ճանաչել են տարվա ամենադեպրեսիվ օրը:
Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, համաձայն «երջանկության բանաձևի», հենց այս օրը անգլիացիները և այլ եվրոպացիներ զգալու են «հետսուրբծննդյան» և հետտոնական ընկճախտ, որը նրանց բերելու է այն մտքին, որ մոտ ժամանակներս նրանց սպասում է քիչ հաճելի անակնկալներ: Վատ տրամադրության պատճառներից մեկը փորձագետները անվանում են սառը եղանակը, կուտակված պարտքերը և չվճարված հաշիվները, ինչպես նաև փաստը, որ մինչև աշխատավարձը դեռ կա երկու շաբաթ:
«Այս բոլոր գործոնները հունվարի երրորդ երկուշաբթին դարձնում են տարվա ամենատխուր աշխատանքային օրը»,-վստահ են գիտնականները:
Նրանք նաև նշում են, որ մարդիկ, որոնք սիրում են իրենց աշխատանքը, «Տխուր երկուշաբթիի» ընկճախտը հաղթահարում են ավելի հեշտ, քան նրանք, ովքեր աշխատում են առանց հաճույքի:
«Տարվա ամենատխուր» օրվա ամսաթիվն առաջին անգամ սահմանվել է Քլիֆ Արնալի կողմից: Դժբախտության մաթեմատիկական բանաձևը կազմված է վեց տարրերից` եղանակ, պարտք, ժամանակի ցուցիչ, որ անցել է Սուրբ Ծնունդը, անցած րոպեների ժամանակի ցուցիչ, երբ մարդը իրեն տվել է ամանորյան խոստումներ, ցածր շարժառիթ, անհապաղ որոշումներ կայացնելու անհրաժեշտության զգացում:
Սակայն աշխարհի շատ գիտնականներ համարում են, որ Քլիֆ Արնալի բանաձևը տեղ չունի իրական գիտության մեջ:







































