Իսրայելը և ԱՄՆ-ն հետաձգել են հունվար-փետրվար ամիսներին նախատեսված «Դաժան մարտահրավեր-12» կոդային անվանմամբ հակահրթիռային պաշտպանության համատեղ զորավարժությունները:
ԱՄՆ եվրոպական հրամանարատությունում հայտնել են, որ «երկու երկրների ղեկավարները որոշել են, որ բոլոր ստորաբաժանումների գործելու լավագույն տարբերակին կարելի է հասնել այս տարի ավելի ուշ»:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով իսրայելական հեռուստաընկերությանը, զորավարությունների տեղափոխման գլխավոր պատճառը այն է, որ «Վաշինգտոն չի ցանկանում սրել իրավիճակը տարածաշրջանում, հատկապես զգայուն իրավիճակի ֆոնի տակ, որն առաջացել է միջզագային տարբեր ԶԼՄ-ների մի շարք հրապարակումների հիման վրա՝ իբր ԱՄՆ և Իսրայելը հարձակում են նախապատրաստում Իրանի միջուկային օբյեկտների վրա»:
Համաձայն իսրայելցի զինվորականների նախկին հայտարարությունների` հակահրթիռային պաշտպանության զորավարժությունները ուղղված են Իրանի և Իսրայելի այլ թշնամիների կողմից Իսրայելի վրա հրթիռային կրակ բացելու դեպքում փոխադարձ գործողությունների մշակմանը: Ընդ որում, բանակում ընդգծել են, որ զորավարժությունները «պլանավորվել էին շատ վաղուց և կապված չեն ընթացիկ ինչ-որ իրադարձությունների», մասնավորապես՝ Իրանի վերջերս կատարած հրթիռային փորձարկման հետ:







































