Արդյունաբերական խումբն այսօր հայտնել է, որ Չինաստանում համացանցից օգտվողների թիվն անցել է 500 միլիոնից, քանի որ միլիոնավոր մարդիկ այժմ համացանցից օգտվելու համար օգտագործում են իրենց բջջային հեռախոսները կամ պլանշետները:
Associated press-ը հաղորդում է, որ Չինաստանում համացանցը ինտերնետային ընկերությունների շրջանում մեծ աճի հիմք է դարձել, իսկ որոշ չինացի գործարարների համար` եկամուտի աղբյուր, չնայած կառավարությունը վերահսկում է, թե ինչ կարող են մարդիկ գտնել համացանցում:
Չինաստանում դեկտեմբեր ամսվա ընթացքում համացանցից օգտվողների թիվը հասել է 513 միլիոնի, որը անցած տարվանից 12 տոկոսով ավելի է:






































