Լիբանանի անվտանգության ծառայողները հայտնում են, որ Բեյրութի Աշրաֆիեհ արվարձանում հինգհարկանի բնակելի շենք է փլուզվել: Associated Press-ի հաղորդմամբ՝ փլուզման հետևանքով 15-ամյա մի աղջիկ է մահացել, առնվազն 7 մարդ վիրավորվել է:
Այժմ մյուս զոհերին գտնելու աշխատանքներ են ընթանում: Անվտանգության ծառայողները հայտնել են, որ ամենայն հավանականությամբ զոհվածների և մահացածների թիվը կավելանա: Նրանք խոսել են՝ առանց հայտնելու իրենց անունները:
Շենքերի փլուզում բավականին հաճախ է լինում Լիբանանում: Ըստ անվտանգության ծառայողների՝ հայտնի չէ այսօրվա փլուզման պատճառը: Հավանական է, որ շենքը փլուզվել է արդեն եղած ճաքերի պատճառով, որոնք մեծացել են ուժեղ անձրևների և մոտակայքում նոր շինություններ կառուցելու պատճառով :








































