Իրանի լրատվական կայքի հաղորդմամբ՝ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի մամուլի քարտուղարին դատարանը դատապարտել է մեկ տարվա ազատազրկման գերագույն առաջնորդ Այաթոլլահ Խամենեին վիրավորելու համար:
Mashreghnews-ը այսօր հայտնել է, որ Ալի Աքբար Ջավանֆեքրին առաջիկա 5 տարիներին արգելել են զբաղվել լրագրությամբ: Հայտնի չէ, սակայն, թե Ջավանֆեքրն ինչ է ասել Խամենեին: Նա կարող է բողոքարկել որոշումը 20 օրվա ընթացքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Ջավանֆեքրին մեղադրել էին «իսլամական նորմերին» հակազդող նյութերի տպագրման մեջ: Նրան կրկին դատապարտել էին մեկ տարվա ազատազրկման, սակայն նա դեռ ազատության մեջ էր: