Իրաքի արևմուտքում գտնվող Ռամադի քաղաքում զինյալները, որոնց մեջ եղել են նաև մահապարտներ, հարձակվել են տեղական ոստիկանության վարչության վրա:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոյի ռուսական ծառայությունը՝ մի քանի մեքենաներ պայթեցվել են, մահացել են երկու մահապարտներ: Քաղաքի կենտրոնում շարունակվում են բախումները, ոստիկանները համալրել են իրենց ուժերը:
Նախնական տվյալների համաձայն՝ սպանվել է 5 մարդ, կան վիրավորներ:
Ոստիկանության տարածքում գտնվող բանտում կան «Ալ-Քաիդայի» ներկայացուցիչներ: Հնարավոր է՝ հարձակումը կազմակերպել են նրանց ազատելու նպատակով:










































