Թունիսում այսօր նշել են նախագահ Զին Ալ-Աբիդինե Բեն Ալիի իշխանությունից հեռանալու տարեդարձը: Հիշեցնենք, որ Թունիսի հեղափոխությունն Արաբական գարնան պատճառ հանդիսացավ:
BBC-ն գրում է, որ հազարավոր մարդիկ այսօր հավաքվել էին մայրաքաղաք Թունիսի Bourguiba պողոտայում, որտեղ մեկ տարի առաջ շաբաթներ տևած զանգավածային ցույցերի շնորհիվ Բեն Ալին պաշտոնանկ արվեց և փախավ երկրից:
Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի շատ առաջնորդներ ներկա էին այսօրվա միջոցառումներին:
Նախագահ Մոնսեֆ Մարզուկին հավաստիացրել է թունիսցիներին, որ նրանց անձնազոհությունն իզուր չի լինի: Իր հայտարարության մեջ նա նաև ասել է, որ Թունիսի հեղափոխությունը պայծառ ապագայի դուռ բացեց երկրի համար:








































