Տարեսկզբից դիտվող ՀՀ դրամի արժեզրկումը դրական կազդի արտահանման խթանման առումով: Տնտեսագետ Պավել Հովհաննիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ որքան տեղական արժույթն ուժեղ է, այնքան արտահանողների համար վնաս է, և այստեղ տարակարծություն չկա:
Սակայն, նրա խոսքով, տեղական արժույթի արժեզրկումն արտահանման խթանման միակ ճանապարհը չի, այլ ազգային քաղաքականության բաղադրիչ է: «Կան նաև շատ ուրիշ գործիքներ արտահանումը խթանելու համար, և ազգային արժույթը զուսպ պահելու այլ պատճառներ կան: Արժեզրկումը գնաճ է բերում, ինչը շատ ավելի վատ հետևանքներ կարող է ունենալ: Երկու երնեկ մի տեղ չի լինում»,- նշեց Պ. Հովհաննիսյանը:











































