Այսօր Իրանի ազգային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ իրանցի միջուկագետ-գիտնականի մահվան հետևում կանգնած է ԱՄՆ-ը:
«Մենք ունենք վստահելի տեղեկատվություն և ապացույցներ, որ այդ ահաբեկչական գործողությունը ծրագրավորվել և սատարվել է ԱՄՆ կողմից»,- ասվում է Իրանի ԱԳՆ կողմից Իրանում Շվեցարիայի դեսպանատուն ուղարկված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Իրանում Շվեցարիայի դեսպանատունն է ներկայացնում ԱՄՆ շահերը:
«Այդ փաստաթղթերից պարզ երևում է, որ ահաբեկչական գործողությունն իրականացվել է գործակալների միջոցով, որոնք անմիջական կապ ունեն ԿՀՎ-ի հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ:







































