Տասնյակ հազարավոր մարդիկ այսօր դուրս են եկել Սերբիայի քաղաքների փողոցներ՝ Նոր տարին հուլյան օրացույցով տոնելու համար:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, իշխանությունները երաժշտական համերգներ և հանդիսություններ են կազմակերպել մի շարք քաղաքներում: Մայրաքաղաք Բելգրադում բացօթյա համերգներ չեն նախատեսվում, սակայն ավանդույթի համաձայն՝ հազարավոր մարդիկ հավաքվել են Սուրբ Սավայի տաճարի մոտ, որտեղ կեսգիշերից հետո հրավառություն է եղել:










































