Wednesday, 01 07 2026
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը

Չինաստանի ՊՆ պատվիրակությունը գտնվում է Հայաստան

Հունվարի 13-15-ը Հայաստանի Հանրապետությունում է գտնվում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պատվիրակությունը` ՉԺՀ ՊՆ արտաքին կապերի գրասենյակի պետի տեղակալ գեներալ-մայոր Ցի Գովեյի գլխավորությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ այցի ծրագրի շրջանակում հունվարի 13-ին Չինաստանի ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարությունում:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և կադրերի ու ռազմական կրթության վարչությունների պետերի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները:

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ռազմական կրթության, թիկունքային ապահովման, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ:

Քննարկումների արդյունքներն ամփոփվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում: Բարձր գնահատելով հայ-չինական ռազմական համագործակցության զարգացման ընթացքը` Դավիթ Տոնոյանը կարևորել է պաշտպանության ոլորտում համագործակցության առկա ներուժի լիարժեք օգտագործումը:

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լ. Այվազյանն ու ՉԺՀ ՊՆ արտաքին կապերի գրասենյակի պետի տեղակալ գեներալ-մայոր Ցի Գովեյը ստորագրել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող համաձայնագիր:

Հունվարի 13-ին Չինաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Գոհունակություն հայտնելով բանակցությունների ընթացքում ձեռք բերված
պայմանավորվածությունների վերաբերյալ` Ս. Օհանյանը համոզմունք է հայտնել, որ հայ-չինական երկկողմ ռազմական համագործակցությունը զարգացման լայն հեռանկարներ ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում