ԵՄ Գերագույն խորհրդի ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ողջունել է Մյանմայում հայտնի քաղբանտարկյալների ազատ արձակումը: Այս քայլը նա անվանել է «կարևոր քայլ», որ իրականացրել է Մյանմայի կառավարությունը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Մյանմայի հետ դեսպանների փոխանակման հարցի շուրջ: ԱՄՆ-ը նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ Մյանմայում հայտարարել են համաներում:
Ինչպես գրում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը, Մյանմայում համաներման հայտարարությունն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման համարել է կարևոր քայլ՝ երկրում ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու համար:
Նշենք, որ համաներման արդյունքում բանտից ազատ է արձակվել ավելի քան 650 մարդ: Նրանց մեջ է եղել երկրի նախկին վարչապետը, ով 2004 թվականից տնային կալաքնի տակ էր:
Հիշեցնենք, որ քաղբանտարկյալների ազատ արձակումը Արևմուտքի պահանջներից մեկն էր Մյանմայից:











































