Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրատարածքների քարտեզի փոփոխությունը կապահովի համաչափ բաշխվածությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայ ազգային կոնգրեսի անդամ «Ժողովրդի իշխանություն» հասարակական-քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ Զոյա Թադևոսյանը`անդրադառնալով ԿԸՀ ընտրատարածքների քարտեզի փոփոխություններին:
Նա կարծում է, որ այս փոփոխությունը վաղուց անհրաժեշտություն էր, և հիմա արդեն ժամանակն է: «Սա ապահովում է ընտրական տեղամասերի համաչափ բաշխվածությունը, որովհետև եթե 23 ընտրատարածքում 59 տեղամասեր կային կամ բնակավայր էին ներգրավված այդ ընտրատարածքում, 22-ում, 24-ում դրա կեսի չափով էին կամ ավելի պակաս»,- մեկնաբանեց Զ. Թադևոսյանը`հավելելով, որ համաչափ բաշխվածության տեսանկյունից լավ փոփոխություն է:
Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն կարծիքներին, թե այս փոփոխությունը նպատակ ունի հետապնդել իշխանական կուսակցության շահերը, ասաց, որ ինչ-որ տեղ համամիտ է այդ կարծիքներին` հաշվի առնելով իշխանությունների հանցագործ էությունը:











































