Քուվեյթի թագավորական ընտանիքի անդամներից մեկը քրիստոնեություն է ընդունել: Այս մասին նա հայտնել է աուդիոձայնագրության մեջ, որում նշել է, որ եթե իրեն սպանեն, ինքը համոզված է, որ դրախտ է ընկնելու:
Իրանական քրիստոնեական Mohabatnews.com լրատվական գործակալությունը գրում է, որ քրիստոնեական հաղորդումներ հեռարձակող արաբական Al-Haqiqa արբանյակային հեռուստատեսությունը իր ծրագրերից մեկում ներկայացրել է տեսաֆայլ, որն իբր ձայնագրվել է արքայազն Աբդալլահ Ալ-Սաբահի կողմից:
«Նախ ես միանգամայն համաձայն եմ այս նյութի տարածման հետ: Նաև հավատում եմ, որ եթե ինձ սպանեն, ես հավերժ կլինեմ Հիսուս Քրիստոսի հետ»,- ասել է նա ուղերձում՝ ավելացնելով, որ Աստվածաշունչն իրեն ճիշտ ուղու վրա է կանգնեցրել:
Այս լուրը պտտվում է մի շարք արաբական ԶԼՄ-ներում, մինչդեռ անկախ շիական կայքերից մեկը հերքում է այն և վկայակոչելով Քուվեյթի արքայազն Ազբի Ալ-Սաբահին՝ գրում, որ թագավորական ընտանիքում այդպիսի անունով արքայազն չկա:









































