Ֆլորենցիան պատրաստվում է արգելել զբոսաշրջիկներին քաղաք մտնել սովորական ավտոմեքենաներով: «2016թ. Ֆլորենցիայում չբնակվողները քաղաք կարող են մտնել միայն էլեկտրամոբիլով, որը հնարավոր կլինի վարձակալել»,- ասել է քաղաքապետը:
Ինչպես հաղորդում է Euromag ամսագիրը, Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցին հայտարարել է, որ այժմ քաղաքապետարանն իր տրամադրության տակ ունի միայն 2 էլեկտրամոբիլ, որոնք չեն աղտոտում շրջակա միջավայրը: Քաղաքապետարանին պատկանող բոլոր հին մեքենաները կվաճառվեն:
Քաղաքապետարանը և Nissan, Renault ու Enel ընկերությունները 2011 թ. հոկտեմբերից գործընկերներ են դարձել, նրանք կզբաղվեն էլեկտրամոբիլների զարգացմամբ: Nissan Italia-ի արտաքին կապերի տնօրենը հայտնել է, որ ավտոմեքենան արժե 40 հազար եվրո, և Իտալիայում վաճառքի կհանվի այս տարվա ապրիլին:
Ֆլորենցիայի քաղաքապետը նաև հայտնել է, որ պատրաստվում է Ֆլորենցիան դարձնել էկոնվաճումների մայրաքաղաք:








































