Thursday, 04 06 2026
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել
Ռեկորդային զբոսաշրջային հոսք՝ հունվար–մայիս ամիսներին
Մոսկվան երբեք Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը չի կառուցել՝ ելնելով ընտրական փուլերից․ Զախարովա
13:50
ԱՄՆ-ն հայտարարել է թմրավաճառների նավին հարված հասցնելու մասին
Պետության ամենամեծ նվաճումը մարդու տաղանդը բացահայտելն է
Նիժնի Տաբռի բնակիչը պատերազմի ժամանակ հեռվից հայրենասիրական կենացներ է խմելու․ Ռուբինյան
Հայաստանը պետք է ղեկավարեն լավագույնները․ Ժամանակն է բարձրացնել պետական մտածողության նշաձողը
Հայկական մթերքի սահմանափակումները պայմանավորված են ֆիտոսանիտարական նորմերով. Գալուզին
Կրկնուսույցի պարտադրանքը կրթական համակարգի ձախողումն է
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի շուրջ 131 միլիոն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է
Գլուխը բարձր է լինում, երբ պետությունդ քոնն ես զգում

Բոլոր քաղաքական ուժերը և հիմնական խաղացողները ունեն PR-ի կարիք (տեսագրություն)

– Պարոն Քոչարյան, մենք թևակոխել ենք նախընտրական այն ժամանակաշրջանը, որտեղ առաջիկայում թեժ զարգացումներ են սպասվում: Որպես PR տեխնոլոգիաների մասնագետ` ինչպե՞ս եք գնահատում այն մեկնարկային քաղաքական իրավիճակը, որում մենք գտնվում ենք, և եթե համեմատենք նախորդ նախընտրական շրջանի հետ, Ձեր դիտարկմամբ` ինչպիսի՞ առաջընթաց և ինչպիսի՞  նոր իրավիճակներ են նկատվում:

– Ինչպես յուրաքանչյուր բնագավառում, այնպես էլ PR տեխնոլոգիաների բնագավառում, բնականաբար, կա առաջընթաց: Որքան է այդ առաջընթացը` դժվար է ասել, բայց շատ չէ, որովհետև քաղաքական PRը Հայաստանում 20 տարվա պատմություն ունի: Եթե սկսենք 1988 թվականի հանրահավաքներից, ապա այն ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի հռետորիկան էր տվյալ ժամանակաշրջանի տեխնոլոգիան: Իհարկե, հետո այն մոռացվեց, և 1998 թվականին առաջին անգամ օգտագործվեցին դասական տեխնոլոգիաները: Ցավոք, դա ագիտացիա էր, պրոպագանդա, բայց ոչ` տեխնոլոգիա: Վերջին հինգ տարիներին փոխվել է իրավիճակը: 2007 թվականի ընտրություններից հետո քաղաքական գործիչների մի մասը սկսեց աշխատել տեխնոլոգների հետ: Բիզնեսը ևս ունի PR-ի կարիք, սակայն մեր երկրում շատ գործարարներ PR-ի և նույնիսկ գովազդի  չեն դիմում:

– 2007 թվականի ընտրություններին Դուք ևս զբաղվել եք քաղտեխնոլոգիայով և PR տեխնոլոգիաներով: Այն 2012 թվականին ի՞նչ նոր որակներ է ձեռք բերել, ձգտումները որքանո՞վ են տրանսֆորմացվել, ներիշխանական հիմնական դերակատարները, ուժերը հիմնականում ովքե՞ր են` քաղաքական ուժե՞րը, գործիչնե՞րը, թե՞ նրանք բոլորն էլ դրա կարիքը զգում են:

– Բոլոր քաղաքական ուժերը, հիմնական խաղացողները ունեն դրա կարիքը,  դա չի զգում միայն ինչ-որ մի հատված: Կարծում եմ` նրանք կամաց-կամաց դաշտից դուրս են գալիս: Դա զգացվում է անգամ իշխանությունների հայտարարություններում, մեսիջներում, ըստ որոնց` նրանք ուզում են նոր դաշտ ստեղծել:

– PR-ը փող է ենթադրում: Իշխանությունը մինչև հիմա գործել է բիրտ, կացնային մեթոդներով` փողը տվել են ընտրողին և այդ քվեն ստացել: Կարծում եք` իշխանությունը գիտակցե՞լ է, որ այդ գումարը պետք է ծախսել տարիների ընթացքում PR գործիքների, այն տեխնոլոգիաների վրա, որոնք ի վերջո կհանգեցնեն նոր մոտեցումների և ընտրողի հետ նոր հարաբերությունների ձևավորման:

– Կարծում եմ` հիմնական խաղացողները զգացել են, անկախ  նրանից` փող բաժանում են, թե ոչ: Փողը բաժանել են և բաժանելու են, որովհետև, ըստ իս, դա ընտրակաշառք է: Եթե պետությունը խրված է համատարած  կոռուպցիայի, կաշառքի մեջ, ապա ընտրակաշառքը ընդամենը ածանցյալ  է: Ընտրակաշառքը կվերանա մեր երկրում միայն այն ժամանակ, երբ վերանա կաշառքը: Ժամանակին կային քաղաքական գործիչներ, որ ասում էին` մենք անում ենք բիզնես-պրոյեկտ: Այսինքն` կոնկրետ տալիս են գումարը, գնում ձայնը: Նույն այդ գործիչները հասկանում էին, որ պետք է անել PR, որպեսզի բացատրեն թե՛ հասարակությանը, թե՛ հատկապես քաղաքական ուժերին` ինչու իրենք անցան: Այս առումով քաղաքական ուժերը սկսեցին PR-ի վրա ավելի շատ ուշադրություն դարձնել: Հատկապես 2008 թվականի նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ բիրտ ուժը կարող է ծնել բիրտ հակաուժ: Այս առումով նույն հասարակության մեջ, գոնե իշխանության վերնախավում, ընդունվել են հետևյալ հասկացությունները` իմիջի պահպանում, ռեյտինգի բարձրացում, վարկանիշներ պահել և այլն:

– Եթե PR տեխնոլոգիաները Ռոբերտ Քոչարյանի մոտ բավական կացնային են, սակայն նա ուներ տեխնոլոգներ, հատկապես մեդիադաշտի հիմնական ուժը օգտագործում էր այդ տեխնոլոգիաները: Սերժ Սարգսյանը վարձեց արևմտյան, հատկապես ամերիկյան տեխնոլոգների, որոնք աշխատեցին նրա կերպարը դրսում` ԱՄՆ-ում, Բրյուսելում ավելի ընդունելի դարձնելու ուղղությամբ, ինչը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը կամ նրա շրջապատը հասկանում էին, թե արտաքին աշխարհի համար ինչ կարևոր ուժ ունի PRը: Ձեր հաճախորդները, վստահ եմ, հիմնականում իշխանական գործիչներն են:

– Ես զբաղվում եմ բիզնեսով, ոչ թե քաղաքականությամբ, և եթե ինձ պատվիրում են, ես չեմ դիտում նրան որպես իշխանության կամ ընդդիմության  ներկայացուցչի, այլ որպես պատվիրատուի և աշխատում եմ` իհարկե, պահպանելով էթիկայի նորմերը: Եթե դիմում է մի կուսակցություն, ապա մյուսին ես մերժում եմ: Այնպես որ` մենք հիմնականում իշխանության ներկայացուցիչների հետ չէ, որ աշխատում ենք:

Ձեր հաճախորդների մեջ կա՞ն ընդդիմադիրներ, ովքեր հաշվի են առնում այն նոր իրողությունները, նոր պայմանները, որոնք առկա են:

– Ես կարծում եմ` միշտ էլ ընդդիմությունը հաշվի է առել: Ես նկատի ունեմ լուրջ ընդդիմությանը, ոչ թե ինչ-որ խաղացողների:

– Ընդդիմությունը միշտ հենվել է այն ժողովրդական աջակցության և այն հռետորաբանության վրա, որը միշտ իրենն է:

– Այսօրվա ընդդիմությունը ռեալ ՀԱԿ-ից է: Ի՞նչ արեց ՀԱԿ-ը: ՀԱԿ-ը 2008 թվականի նախագահական  ընտրությունների ժամանակ կոնկրետ անձի` Լևոն Տեր-Պետրոսյանին PR արեց, և նա 1998 թվականին «սպիտակ նժույգի վրա» վերադարձավ,  ստեղծեց այդ կերպարը, և երբ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը համախմբվեց ՀԱԿ-ը, այդ վարկանիշը տարածվեց նաև  նրա վրա: Ես կարծում եմ` ՀԱԿ-ի քայլերը շատ գեղեցիկ ու լավն էին 2007-2008 թվականներին, սակայն 2011 թվականից ՀԱԿ-ը սկսեց կորցնել  ժողովրդի աջակցությունը: Եթե իշխանության ռեսուրսը իշխանական լծակներն են, գումարը և այլն, ապա ընդդիմության ռեսուրսը ժողովուրդն է, և ժողովրդի նկատմամբ նրա պահվածքը, թե` «երբ ուզենամ, դուք կգնաք տուն, երբ ուզենամ` կգաք», բերեց նրան, որ սեպտեմբեր ամսի վրանային ակցիան արդեն ցույց տվեց, որ նրանք կոտրել են ժողովրդին, այդ «գործիքների»  մի մասը արդեն իրենցը չէ:

– Ո՞ւմն է այդ դեպքում:

– Չեմ կարող ասել: Ժամանակը ցույց կտա: Ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, դա ամենառադիկալ  մասն էր, որը իշխանության կողմնակիցը չէ, որովհետև այդ հատվածը չերևաց այն ժամանակ, երբ ՀԱԿ-ը իշխանության հետ գնաց երկխոսության: Այդ պատճառով ես չեմ հավատում, թե այդ հատվածը  իշխանությանն է, բայց ընդդիմությանն էլ չէ: Այսինքն` այդ մարդիկ փնտրում են նոր, ռադիկալ ընդդիմադիր ուժ:

– Դա այն հատվածն է, որը միշտ կա:

– Իհարկե, միշտ կա, հատկապես մեզ նման երկրում, որտեղ դեռ քաղաքական դաշտը և ինքը` պետությունը, վերջնականապես չեն կայացել, չկան  ինստիտուտները, չկա քաղաքական մշակույթի պայքարը:

– Ռեսուրսների իմաստով ի՞նչ նոր բազմազանություն եք տեսնում: Ի վերջո` 2007 թվականին ևս ընդդիմության տրամադրության ներքո հեռուստատեսություն չկար` այդ դաշտում ազատ գործելու համար: Այսօր էլ չկա այդ հեռուստատեսությունը, բայց կան նոր գործիքներ: Այդ գործիքները Ձեզ ի՞նչ նոր հնարավորություն են տալիս:

– Ես կարծում եմ, որ մարտի 1-ից հետո, երբ փակվեց ընդհանրապես ամեն ինչ, և մտցվեց արտակարգ դրությունը, ինտերնետը, որը  այդ ժամանակ մեծ զարգացում չուներ Հայաստանում,  բավականին ակտիվացավ: Իհարկե, վերջին 4 տարիներին  Հայաստանում զարգացել է ինտերնետը.  «Ֆեյսբուք»-ում միայն  242 հազար գրանցված  օգտատեր կա: Դա արդեն թիվ է, որովհետև 242 հազարը եթե բազմապատկենք 4-ով, արդեն մեկ միլիոն մարդ կունենանք: Մեկ միլիոն մարդը այն քանակն է, որը նաև ընտրող է: Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում` հատկապես Ազգային ժողովի ընտրություններին 1.2 միլիոն մարդ է մասնակցում, և կարծում եմ` իշխանությունը արդեն չի կարող հաշվի չնստել այդ ռեսուրսի հետ: Իսկ թերթերը արդեն վերջին 10 տարիներին մեծ ազդեցություն չեն գործում լայն զանգվածների և տվյալ պարագայում` էլեկտորատի վրա, դրանք ընդամենը կատարում են  մեսիջներ փոխանցողի դեր:

– Սակայն  2008 թվականին այդ սահմանափակ միջոցը` թերթային իրականությունը, հաղթեց վիրտուալ իրականությանը:

– Վիրտուալ իրականություն այն ժամանակ չկար: Այն ժամանակ ինտերնետ ընդհանրապես չկար, կար հեռուստատեսություն: Դա մենք չենք հորինել, դա դեռ Աստվածաշնչից է գալիս, որ` արգելված պտուղը քաղցր է: Երբ դու փակում ես ամեն ինչ, բնականաբար` այն, ինչ մնում է, դառնում է շատ կարևոր. թերթայինը` ՀԱԿ-ի ռեսուրսները, այն ժամանակ դեռ աշխատեց, որովհետև մնացած ամեն ինչը փակ էր: «Կարգին» հաղորդման մեջ մի արտահայտություն կար` «Հայլուր»-ի Հայաստանում եմ ուզում ապրել, այսինքն` ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ ցուցադրածը իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի և, բնականաբար, սկսում է փնտրել այլ տեղ:

– 2008 թվականից ի վեր ի՞նչ է փոխվել: Չե՞ք կարծում, որ մենք նույն իրողությունների մեջ ենք, որովհետև «Հայլուր»-ն էլ կարծես չի փոխվել:

– «Հայլուր»-ը կարող է` չի փոխվել, թեև համաձայն չեմ, բայց խնդիրը «Հայլուր»-ը չէ: Նույն «Հանրային»-ի եթերում ՀԱԿ-ից մարդիկ են հյուրընկալվում և ոչ միայն ՀԱԿ-ից: Տարբեր հեռուստաընկերություններում ընդդիմադիր քաղաքական գործիչները ունեն ամբիոն, չեմ ասում` հավասար, բայց այն կացնային քաղաքականությունը այլևս չի գործում, հեռուստատեսությունը փափկել է: Փորձեցին ստեղծել այդ փափուկ իմիջը և ստեղծեցին:

– Բայց հետխորհրդային երկիր ենք, որտեղ, օրինակ, Բելառուսի օրինակը կա. այդ երկրում  ուղղակի արգելվեցին սոցիալական ցանցերը: Խոսքը 2011 թվականի նախագահական ընտրությունների մասին է:

– Երբ ժողովուրդը սոցիալապես լավ է ապրում, հաճախ դա սկսում է իրեն չհետաքրքրել: Նույն ԱՄՆ-ում ես չեմ կարծում, որ բնակչության 80-90 տոկոսը հետաքրքրվում է քաղաքականությամբ: Դա գալիս է նրանից, որ ժողովուրդը չունի սոցիալական խնդիր: Կա կարծիք, թե հայերի մենթալիտետն է այնպիսին, որ մենք բոլորս ուզում ենք լինել քաղաքական գործիչ, նախագահ, տնօրեն և անպայման ամեն ինչ իմանանք` այգու ծերուկների խոսակցության մակարդակից մինչև տաքսու վարորդ: Եթե ամեն ինչ սոցիալական առումով նորմալ լինի, աստիճանաբար այդ մենթալիտետն էլ կփոխվի:

– Կարծում եք, որ Բելառուսը կարո՞ղ էր իրեն թույլ տալ այդպիսի արգելքներ` հասարակության ընդվզումը  չառաջացնելով, իսկ Հայաստանում այդպիսի բան հնարավոր չէ, որովհետև կա սոցիալական բևեռացում:

– Իհարկե, Բելառուսում սոցիալական բևեռացում չկա, այնտեղ նույն թոշակառուները, ուսանողները իրենց լավ են զգում: Մարդիկ աշխատում են, այնտեղ կան գործարաններ, որոնք պահպանվել են խորհրդային տարիներից, այսինքն` չեն դրել ու հիմքից ամեն ինչ քանդել: Այնտեղ փորձել են մոդիֆիկացնել, արդիականացնել այն, ինչ ունեն: Ես եղել եմ իրենց օդանավակայանում, որտեղ դրված էր սովետական «Горизонт», բայց արդեն LSD մոնիտորներ էին արտադրում նույն «Горизонт» հեռուստացույցի գործարանում: էլիտայի մի մասին կարող է այս ամենը ձեռք չի տալիս, և նրանք պայքարում են Լուկաշենկոյի դեմ և ձգտում են ավելի լավ ապրել, որովհետև գիտեն` ինչ է կատարվում աշխարհում:

– Չե՞ք կարծում, որ իշխանությանը ինչ-որ առումով նաև Facebook-ը և այլ սոցիալական ցանցեր ձեռնտու են, որպեսզի մարդկանց բողոքները կոնսերվացվեն հենց այնտեղ, և նրանք փողոց դուրս չգան: Սրանք միջոցներ են նաև ինչ-որ ձևով մարդկանց տանը պահելու և պայքարը բացառապես վիրտուալ տիրույթում իրականացնելու:

– Իհարկե, դա այդպես է: Այն ապացուցեց նաև 1in.am-ը, երբ  ուղիղ եթերում ցույց էր տալիս ՀԱԿ-ի վերջին վրանային հանրահավաքները: Նիկոլ Փաշինյանը ամեն օր, ամեն ժամ հանրահավաքի ժամանակ կրկնում էր` մի նստեք տանը և նայեք: Պարզ է, երբ մարդը արդեն ունի ինֆորմացիայի աղբյուր, ձգտում է հարմարավետության: Մինչև մարտի 1-ը  մարդիկ հանրահավաքների էին գնում ինֆորմացիա ստանալու համար, որովհետև ոչ հեռուստատեսությունը, ոչ ինտերնետը այդքան հնարավորություն չէին տալիս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում