Thursday, 04 06 2026
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր
Հայաստանը պետք է դառնա բարձր աշխատավարձերի տնտեսություն
Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս
Բոլոր տեսակի չարիքների արմատը անտարբերության մեջ է. պետք է գնալ ընտրության
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
Պնդումը, թե Մոսկվան որևէ կերպ լավ չէ վարվում Հայաստանի հետ, այլասերված տրամաբանություն է․ Զախարովա
ԵՄ-ն պատրաստում է ավելի քան 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ Հայաստանի համար
Պետությունը պետք է պաշտպանի ոչ միայն սահմանը, այլև մարդու խաղաղ, արժանապատիվ կյանքը
15:10
Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին
Ոչ մի ԲՐԻԿՍ Ռուսաստանին չի փրկի
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին
Երբ կյանքը թանկանում է, պետությունը պարտավոր է կանգնել մարդու կողքին
Անահիտ Մանասյանը և Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարը քննարկել են ընտրական գործընթացներում մարդու իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր
Արժանապատիվ կյանքը շքեղություն չէ․ Պետությունը պետք է կանգնի քաղաքացու կողքին
14:30
Սերբիայի անվտանգության գործակալությունը նախազգուշացրել է նախագահ Վուչիչին չմեկնել Մոնտենեգրո
Արժանապատիվ կյանքը պետության պարտքն է. Բարեկեցիկ պետությունը սկսվում է պաշտպանված քաղաքացուց
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
Պետությունը պետք է դառնա քաղաքացու բնակարանային երաշխավորը
14:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են թարմացնել հրադադարը և «պիլոտային» անվտանգության գոտիներ ստեղծել

ՄԻԵԴ-ն է՞լ կսկսի զբաղվել ԼՂ խնդրով` ընդդեմ ՀՀ-ի

Անցյալ ամիս բավական ուշագրավ իրադարձություն է տեղի ունեցել միջազգային մի կառույցում, ինչը ապագայում կարող է անմիջական հետևանքներ ունենալ Հայաստանի Հանրապետության համար: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) քննության է ընդունել «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերը: Այս տեղեկությունը հրապարակվել է մի քանի օր առաջ` հունվարի 9-ին:

Համապատասխանաբար 2005 և 2006թթ. ներկայացված երկու վերոնշյալ հայցադիմումներով փաստացի առաջին անգամ միջազգային դատական ատյանը քննելու է ԼՂ հակամարտության հետևանքների առնչությամբ գործեր` իրավական հարթությունում:

Դեռ անցյալ տարի սեպտեմբերի կեսին հայտնի դարձավ, որ Ստրասբուրգում մեկնարկել են «Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով լսումները: ՄԻԵԴ Մեծ պալատի քննությանն անցած երկու գանգատներն էլ առնչվում են ԼՂ հակամարտությանը` հակամարտության ակտիվ փուլում քաղաքացիների սեփականության իրավունքների հետ կապված խնդիրներին: ՄԻԵԴ-ի Մեծ պալատին գործերը փոխանցվել են 2010-ի մարտի 9-ին և 11-ին, սակայն երկուսի դեպքում էլ հանրային լսումները նշանակվեցին նույն օրը: Ադրբեջանցի դիմումատուները (7 հոգի), որոնք բոլորն էլ ներկայացել են որպես Լաչինի նախկին քրդեր, իրենց գանգատում պնդել են, թե մինչև հակամարտությունը իրենք բնակվել են Լաչինում, որտեղ ունեցել են գույք` բնակարան, ավտոմեքենա և այլն:

Պատերազմի պատճառով ստիպված են եղել լքել իրենց ունեցվածքը, և չկա հեռանկար` տնօրինելու իրենց գույքը: Ադրբեջանցի դիմումատուները գանգատում ապավինել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության առաջին հոդվածին (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածին (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք), 13-րդ հոդվածին (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) և 14-րդ հոդվածին (խտրականության արգելում):

Մյուս գործով դիմումատուն ԼՂՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանն է: 2006-ին հանձնված գանգատով, ներկայացնելով հայրենի գյուղից հարկադրաբար հեռանալու հանգամանքները և տեղեկացնելով հայրենի տուն վերադառնալու իր պահանջը Ադրբեջանի մերժելու մասին, վիճարկում է թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանության իրավունք), 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտումները: Դիմումատուն փաստարկել է նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածի (անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի արգելում), ինչպես նաև 8-րդ և 9-րդ հոդվածների (կրոնի ազատություն) խախտումը:

Մինաս Սարգսյանը, վկայակոչելով Բաքվի և Ջուղայի հայկական գերեզմանատներն ավերելու փաստերը, ՄԻԵԴ-ում գանգատվել է նաև Ադրբեջանի գործադրած վանդալիզմից: Գյուլիստան գյուղից տեղահանված Մինաս Սարգսյանի գանգատում փաստարկվում է նաև Կոնվենցիայի 14-րդ հոդվածի (խտրականության արգելում) խախտումը, քանի որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են եղել հենց էթնիկ հայերի դեմ:

«Չիրագովն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի» գործով պատասխանող կողմ հանդիսացող Հայաստանը երկու հիմնական փաստարկ էր ներկայացրել ՄԻԵԴ-ին: Այս շրջանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը հիմնավորում էր, թե հայցը ընդհանրապես դուրս է դատարանի իրավազորությունից, քանի որ ադրբեջանցի դիմումատուներն իրենց գանգատը ներկայացրել են դատարանում գործերի ընդունելության պայմանների խախտումներով: «Մասնավորապես, չի պահպանվել վեցամսյա ժամկետի կանոնը: Երկրորդ՝ առավել կարևոր փաստարկը Հայաստանի իրավասության բացակայությունն է ԼՂՀ-ում և նրա հարակից տարածքներում: Մենք պնդում ենք և ներկայացնում ենք համապատասխան հիմքեր, փաստարկներ, որ միջազգային իրավունքի սկզբունքներով և, ընդհանրապես, քաղաքական դաշտում գոյություն ունեցող իրավիճակով պայմանավորված` Հայաստանը չունի իրավազորություն… Այսինքն՝ չի իրականացնում էֆեկտիվ վերահսկողություն ԼՂՀ և հարակից տարածքներում»,- այդ օրերին հայտարարում էր Գ.Կոստանյանը:
Այսպիսով, որքան էլ հարցը իրավական դաշտում է, աներկբա է, որ այս գործերի հիմնական մեխը, որի վրա էլ կենտրոնանալու է պաշտոնական Բաքուն, հետևյալն է` Հայաստանը պատասխանատո՞ւ է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև 1992-94թթ. պատերազմի և դրա հետևանքների համար, թե՞ ոչ, իսկ եթե` այո, որքան:

«Առաջին լրատվական»-ը երեկ զրուցեց իրավաբան Արա Ղազարյանի հետ:Հետաքրքրվեցինք այս գործերի նախ իրավական, ապա քաղաքական հնարավոր հետևանքների մասին:

«ՄԻԵԴ-ը պահպանում է պարիտետը Սարգսյանի և Չիրագովի գործերի միջև, նմանատիպ որոշումներ է կայացնում, որովհետև իրավունքի մասին հարցերը և փաստերը նման են: Միայն բարոյական վնասի փոխահատուցումը և նյութական վնասի փոխհատուցումը բավարար չի լինի, կպահանջվեն նաև միջոցներ ձեռք առնել, այսինքն` գործը կարող է հասնել մինչև այդ անձանց վերադառնալու և իրենց գույքից օգտվելու իրավունքին: Վճռում, սակայն, այդպիսի հարց չի դրվելու, վճռում միայն արձանագրվելու է խախտումը, բայց Եվրոպական դատարանը չի սահմանում, թե ինչ միջոցներ պետք է կիրառել, որ խախտումը վերացվի, այլ արձանագրում է միայն խախտումը: Իսկ թե հետո ինչպես պետք է վճիռը կատարվի` դա այլ մարմին է կատարում` դա Նախարարների կոմիտեն է, որը համագործակցում է տվյալ պետության հետ: Եթե խախտում արձանագրվի, արդեն Նախարարների կոմիտեն մեր կառավարության հետ միասին պետք է մշակի գործողությունների ծրագիր, որ տարիների ընթացքում այդ խնդիրը լուծվի: Հայաստանն իր կողմից առաջարկություններ կներկայացնի, Նախարարների կոմիտեն` իր կողմից: Այսինքն` փախստականների վերաբնակեցո՞ւմ, թե՞ այլ վայրում վերաբնակեցում, ինչպես Թուրքիան է մինչև հիմա իրականացնում Կիպրոսի գործերով»,- պարզաբանեց պարոն Ղազարյանը:
Մեր զրուցակիցը կարծում է, որ այս գործընթացը կարող է տևել տարիներ, վերջնական լուծումը տասնամյակներ կպահանջի, որովհետև Նախարարների կոմիտեն քաղաքական մարմին է, իսկ հարցի լուծումը իրավական դաշտից կանցնի քաղաքական դաշտ և կապ կունենա ղարաբաղյան խնդրի լուծման հետ:

«Այսինքն` վճիռը հնարավոր չի լինի վերջնական կատարել, մինչև քաղաքական դաշտում Ղարաբաղի խնդիրը չլուծվի, որովհետև դրա շրջանակներում ակնկալվում է և՛ փախստականների վերաբնակեցում, և՛ վերադարձ: Նույնն էլ Սարգսյանի գործով: Այսինքն` ՄԻԵԴ-ը երկու կողմի համար էլ կարձանագրի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը այս գործերով խախտում են թույլ տվել, ոչ թե 1992-ին են խախտում թույլ տվել, այլ թույլ են տալիս, որ խախտումը շարունակվի, այսինքն`պոզիտիվ պարտավորության մասին է խոսքը: 2002-ից, երբ Կոնվենցիան վավերացվեց` ակնկալվում էր, որ այդ քաղաքացիների իրավունքները վերականգնելու հարցում պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն, որովհետև միջամտությունը շարունակվող բնույթի է, այն չի դադարել: Հետևաբար խախտումը այս մասով էլ կարձանագրվի, սա իրավական դաշտում է, որտեղ ոչ մի սարսափելի բան չկա, Եվրադատարանը նման փորձ ունի, և բազմաթիվ պետություններ, օրինակ` Մոլդովան, Մերձդնեստրը և ՌԴ-ն այդ ճանապարհով անցել են, Թուրքիան և Հյուսիսային Կիպրոսը այդ ճանապարհով նույնպես անցել են, հիմա Հայաստանը, Ադրբեջանը և ԼՂ-ն պետք է այդ ճանապարհով անցնեն»:

Բայց որ հարցը քաղաքական առումով ուշագրավ է, համաձայն է իրավաբանը. «Կա մի բացասական երեւույթ` ընդդեմ Հայաստանի: Եթե իրավական դաշտում որոշվեց, որ Հայաստանը պատասխանող կողմ է` դա ընդունելության մասին հարցի կետերից մեկն է, այսինքն` Հայաստանը պետք է պատասխանող ճանաչվի կամ պատասխանատվություն կրի իր սահմաններից դուրս` Լաչինում տեղի ունեցած խախտման համար: Որպեսզի Եվրադատարանը դա որոշի` պետք է որոշի, որ Հայաստանի զինված ուժերն են մտել Լաչին եւ այդ անձին զրկել են գույքից: Եթե Եվրադատարանը նման քայլ արեց` ադրբեջանցիները դա կօգտագործեն քաղաքական դաշտում` կասեն, տեսեք` միջազգային ատյանը նման եզրահանգման է եկել, ուրեմն ճիշտ էին ամրագրել ՄԱԿ-ը եւ մյուս կառույցները, որ «Հայաստանը ագրեսոր է»… Սա է քաղաքական առումով ամենաբացասականը»:

Իսկ այժմ, այս փուլում, ՄԻԵԴ-ը փաստորեն մասնակի ընդունելության մասին որոշում է կայացրել, որտեղ ավելի կարեւոր հիմնախնդիրների վերաբերյալ դեռ չունի բավարար փաստեր, որ որոշում կայացնի. «Եվ չենք կարող ասել, որ վեց ամիս հետո կամ մեկ տարի հետո կունենա, որովհետեւ եթե մինչեւ հիմա չի ունեցել ձեռքի տակ այդպիսի փաստեր, ապա վեց ամիս կամ մեկ տարի հետո էլ չի ունենա, մեկ բացառությամբ` եթե որոշվի փաստահավաք խումբ ուղարկել երկու վայրեր»,- նկատեց իրավաբան Արա Ղազարյանը:

Էմմա Գաբրիելյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում