ԱՄՆ Փրինսթոնի գրադարանում հայտնաբերվել է գերմանացի կոմպոզիտոր Յոհանես Բրամսի անհայտ էտյուդը: Ինչպես գրում է The Guardian-ը, Բրամսի երկու րոպեանոց ստեղծագործությունը առաջին անգամ հնչելու է հունվարի 21-ին, BBC Radio 3 ռադիոկայանով՝ դաշնակահար Անդրաս Շիֆի կատարմամբ:
Ինչպես նշում է պարբերականը՝ Albumblatt-ից այս էտյուդը հայտնաբերել է երաժշտագետ և նվագավար Քրիստոֆեր Հոգվուդը և այն գտել է մի գրքում, որը պատկանել է Գերմանիայի Գեիտենգեն քաղաքից մի նվագավարի:
Բրամսը էտյուդը գրել է 1853 թվականին՝ 20 տարեկանում: 160 տարվա ընթացքում այդ ստեղծագործության գոյության մասին ոչ ոք տեղյակ չի եղել, սակայն Albumblatt-ի երաժշտությունը հնչել է դաշնամուրի, ջութակի և գալարափող տրիոյում, որը գրվել է 1865 թվականին:









































