Հունվարի 13-ին` ժամը 00.40-ին, Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ոստիկանության Եղեգնաձորի բաժին բերման է ենթարկվել 27-ամյա Գևորգ Կարապետյանը:
Վերջինս 2010թ. նոյեմբերի 5-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Կարապետյանը կալանավորված է: