Ցանկալի չէ Ռուսաստանին ՆԱՏՕ-ի վերաբերյալ արժեքավոր տեղեկատվություն հայտնել: Այս մասին հայտարարել է կոնգրեսական Մարկ Կիրկը:
«ՌԴ-ում այս հարցերը վերահսկում է փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Նախատեսվում է, որ նա մոտ ժամանակներս կայցելի Իրան: Ես վախենում եմ, որ ցանկացած տեղեկատվություն, որ մենք նրան կտրամադրենք, անմիջապես կփոխանցվի Մահմուդ Ահմադինեժադի կառավարությանը»,- մեջբերում է Կիրկի խոսքը Wall Street Journal ամերիկյան թերթը:
Ըստ Մարկ Կիրկի՝ Ռուսաստանում լուրջ չեն վերաբերվում Իրանից եկող ռազմական վտանգի մասին կարծիքներին։ Կոնգրեսականի կարծիքով՝ եթե Իրանը միջուկային զենք ձեռք բերի, այն կարող է հասանելի դառնալ ծայրահեղականների համար, ինչը վտանգավոր կլինի նաև Ռուսաստանի համար:








































