Friday, 05 06 2026
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել
ՊԵԿ-մասնավոր հատված երկխոսություն. քննարկվել են կառուցապատման ոլորտի մարտահրավերներն ու նախաձեռնությունները
Մեկնարկեց Երևանի բալետային 4-րդ միջազգային ամենամյա փառատոնը
Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել մանկավարժների հետ
Գործարկվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության նոր պաշտոնական կայքէջը
Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե
Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին է հանձնել պետական բարձր պարգևը
Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք
23:30
Ուկրաինա ներխուժումը Ռուսաստանի համար ռազմավարական աղետ է. Ռուբիո
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
«Հեզբոլլահ»-ը կշարունակի Իսրայելի հրետակոծությունը. Քասեմ
Մեկ օրում բացահայտվել է 146 հանցագործություն
22:53
Կամչատկայի ուժեղ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 30 սեյսմիկ ցնցում
Հանրապետության տոնի առթիվ փրկարար ծառայողները պարգևատրվել են մեդալներով և արտահերթ կոչումներով
Արման Դիլանյանը Ֆիլիպ Կուրարի հետ հանդիպմանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ համագործակցությունը
22:50
Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով
Վահագն Խաչատուրյանը և դեսպան Ֆեռանտին քննարկել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցերը
22:30
Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով
Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է
Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել
Երևանն ու Բաքուն քննարկոմ են համատեղ բիզնես-ֆորում անցկացնելու հարցը. ակտիվ քննարկումների փուլ է
Մոսկվան անհրաժեշտ է համարում Բաքվի հետ մշակութային-հումանիտար համագործակցության վերսկսումը. Զախարովա
«Ուժեղ Հայաստանը» պատռեց Հայաստանի քարտեզը, ինչպես Պուտինը՝ 2022-ին
Ընտրողներին ուղարկում են ՀՀ, աջակցում 4 ուժի․ ՌԴ-ում հայերի միության ղեկավարների ձայնագրություններ

Ազգային գրադարանից գողացված գրքերի թվաքանակը կփոխվի (տեսանյութ)

Որևէ մեկի համար գաղտնիք չէ`ինչ է այսօր իրենից ներկայացնում Հայաստանի Ազգային գրադարանը`որպես Հայաստանի ամենամեծ գրադարան, ամենամեծ ֆոնդ (մոտ յոթ միլիոն օրինակ) ունեցող գրադարան… կիսախարխուլ շենք, չջեռուցվող, վերանորոգման անհապաղ կարիք ունեցող շինություն:

Գրադարանի նորանշանակ տնօրեն Տիգրան Զարգարյանը, 2011-ի հունիսին նշանակվելով տնօրեն, սկսել է գրադարանում հետևողական աշխատանքներ իրականացել: Նա դեռ 2011-ի հոկտեմբեր ամսին ոստիկանությանը տեղեկացրել է Ազգային գրադարանի գրապահոցից գրքերի կորստի մասին: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ տեղի է ունեցել 1900-ական թթ. ռուսալեզու գրականության կողոպուտ:

«Ըստ հաղորդագրության`երկուսը (կասկածյալներից. 1in.am) ոստիկաններ են, մեկը` կուրսանտ, վրացին հավանաբար գրականությունը դուրս տանողն է եղել: Համանայնդեպս մեր մոտից մարդ չկա դեռևս, խոսքը դեռևս դրսի մարդկանց մասին է»,- ավելացրեց տնօրենը: Հարցին`գրապահոցից ինչպե՞ս է եղել գրքերի հոսքը, տնօրենը նկատեց, որ յոթ միլիոն գրականություն ունեցող գրադարանում հնարավոր է աննկատ լինի գողությունը. ենթադրենք՝ մեկը մի գիրք թևի տակ դրել հանել, տվել է ոստիկանին: Եթե մարդու մտքին գողանալու ցանկություն կա, տնօրենի կարծիքով, նա ամեն գնով դա կանի:

Հայաստանի Ազգային գրադարանում հնատիպ գրքերը, ինչպես տեղեկացրեց Տիգրան Զարգարյանը, խիստ պայմաններում են պահվում, կան տեսահսկողության, ինչպես նաև ազդանշանային համակարգեր, երկաթյա դռներ:

Տնօրենը նկատեց, որ գողացված գրքերը Հայաստանում հազիվ թե մեծ արժեք ունենան: Ու թեև 150 կտոր գրականություն է նշված հայտարարության մեջ, նա վստահեցրեց, որ գողացված գրքերի թվաքանակը կփոխվի, կավելանա: Եվ հիմա լրացուցիչ միջոցառումներ են ձեռարկվում նաև այդ տիպի գրականության վերահսկողության համար:

Տնօրենը չի շտապում գնահատականներ տալ, հետաքննությունն ավարտվի, ամեն ինչ կպարզվի: Իսկ ներսից`գրապահոցի աշխատակիցներից որևէ մեկին չի կասկածում:

Գրադարանի բոլոր խնդիրները, ըստ էության, շտապ լուծում են պահանջում: Երևանը գրքի մայրաքաղաք է հռչակված, և գրադարանի անելիքները շատ են, այդ թվում` թամանյանական մասնաշենքի շինարարությունը դեռ ավատված չէ, անվտանգության հետ կապված աշխատանքներ են տարվում, բացի այդ`տնօրենը փաստեց, որ տարածքների խնդիր կա. պարզվում է`թամանյանական մասնաշենքում կան ընկերություններ, որոնք գրավել են գրադարանին պատկանող տարածքները, և հիմա տնօրենը դիմել է գույքի կառավարման վարչություն՝ նամակով հայտնելով, որ կան կառույցներ, որոնք պետք է դուրս գան: Դա ահռելի մեծ խնդիր է, քանի որ ոչ ոք չի ուզում այդտեղից դուրս գալ կամավոր սկզբունքներով, ընթերցողների համար ավելի լավ պայմաններ պետք է ստեղծել, ջեռուցման խնդիր կա:

Գրեթե յոթ միլիոն ֆոնդից քանի՞սն են հասցրել թվայնացնել հարցին տնօրենը պատասխանեց, որ թվայնացումը բավական բարդ գործընթաց է, և դեռ մեկ միլիոնն են հասցրել թվայնացնել և էլեկտրոնային քարտարաններ ստեղծել:

Ինչևէ, մի փոքր զարմանալի է, որ գրապահոցում, որտեղ հիսունչորս հոգի են աշխատում, որևէ մեկը չի նկատել գողությունը կամ մասնակից չէ այդ ամենին. «Չկան կասկածելիներ, կոլեկտիվը մեծ է, տարբեր մարդիկ են, որևէ մեկին չեմ կասկածում, պարզապես մենք հիմա փաստերով ստուգում ենք հատ առ հատ, թե գիրքը որտեղից դուրս եկավ, ուր գնաց, ինչպես գրանցվեց, որովհետև բացառված չէ գրապահոցից չլինեին, այլ տեղերից լինեն»,- հայտնեց տնօրենը:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվում է Հայաստանի ազգային գրադարանի և Երևանի պետական համալսարանի գրադարանից 2010-2011 թթ. առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն դրամ արժողության գրքերի գողություն և յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանն ու Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին, նախնական համաձայնության գալով, 2010-2011 թթ. պարբերաբար մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց և հափշտակել շուրջ 150 միավոր տարբեր գիրք:

Ի դեպ, գրապահոցից գողություն կատարելու հերթական փորձը կատարվել է 2011 թ. դեկտեմբերի 26-ին, սակայն հանցավոր խումբը վնասազերծվել է, և ՊՈԱԿ-ի շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման են ենթարկվել:

Քրեական գործի նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաև առ այն, որ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլիի դրդմամբ Երևանի պետական համալսարանի գրադարանի բաժնի վարիչը շուրջ 19 միավոր տարբեր գրքեր է վաճառել նրան, իսկ ստացած գումարը տնօրինել անձնական նպատակներով:

Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 6 անձի՝ բաժնի վարիչը մեղադրվում է յուրացում, իսկ մնացած 5-ը, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին և ոստիկանության երկու աշխատակիցներ՝ Ե. և Դ. Ղամբարյանները, ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ուսանող Վ. Ե.-ն և քաղաքացի Կ. Հովհաննիսյանը մեղադրվում են գողություն և գողության փորձ կատարելու մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում