Հրազդանի քաղաքապետի ընտրությունների օրը պարզ կդառնա՝ ընտրություններին ամեն գնով հաղթելը իշխող կուսակցության համար գերխնդի՞ր է, թե՞ գերխնդիր չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությանը, թե իշխող կուսակցության գերխնդիրն ընտրություններին ամեն գնով հաղթելը չէ, այլ արդար մրցապայքար ապահովելը:
«Ես նախօրոք մեծ զգուշավորություն կպահպանեմ, քանի որ նման հայտարարություններ միշտ ենք լսել, բայց տեսել ենք ճիշտ հակառակը: Չեմ ուզում ինձ խաբված զգալ՝ ողջունած լինելով լավ հայտարարությունները, որոնք, սակայն, հետագայում իրականության հետ որևէ աղերս չեն ունենում: Իսկ Հրազդանում քաղաքապետ կընտրվի նա, ում կընտրի ժողովուրդը»,- ամփոփեց պատգամավորը:









































