ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Ստորև ներկայացնենք հեռագիրը.
«Խորը վշտով տեղեկացա ԽՍՀՄ հերոս, հետախույզ Գևորգ Վարդանյանի մահվան մասին:
Հայ ժողովրդի լեգենդար զավակն անհատականություն էր, ով իր գործունեությամբ բեկանեց համաշխարհային նորագույն պատմության ընթացքը, անմնացորդ ծառայելով իր պետությանը:
Վշտի այս ծանր պահին իմ ցավակցությունն առաջին հերթին ուղղում եմ լեգենդար հերոսի տիկնոջը` Գոհար Վարդանյանին, մաղթելով նրան այս ծանր պահին հոգու տոկունություն և համբերություն»: