Monday, 15 06 2026
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
09:50
Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հայտնել են Իրանի դեմ պատժամիջոցները վերացնելու պատրաստակամության մասին
Կարևորվել է աղետների ռիսկի կառավարման ոլորտում փորձի փոխանակումը. Փրկարար ծառայության տնօրենն ընդունել է Ռումինիայի դեսպանին
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Քաղաքական պատվեր չունեմ. Ոստիկանապետ

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խոստանում է «շատ բարեփոխումներ» և որակական փոփոխություններ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա նշեց, որ գործընթացը սկսվել է, շուտով ամբողջ քաղաքում կտեղադրվեն տեսառադարներ, որոնց միջոցով գոնե Երևանում կվերանա «ավտոտեսուչ» հասկացությունը: Դրանք կվերածվեն պարեկային ծառայությունների, որոնք ծառայություն կիրականացնեն բակերում, որտեղ ժողովուրդը ոստիկանների ավելի շատ կարիք ունի:

«2012 թ. առաջին կիսամյակում կավարտենք աշխատանքները Երևանում: Այդ ամբողջ ստորաբաժանումները դուրս կգան ավելի պիտանի ծառայության: 2 ամսից կցուցադրենք արտաքին ծառայության սպայական ստորաբաժանումը, որը կտիրապետի հոգեբանական գիտելիքների, օտար լեզուների, բժշկական հմտությունների»,- ասաց Վ. Գասպարյանը՝ հավելելով, որ գումարտակն արդեն ստեղծված է, դասընթացներ են անցկացվում ակադեմիայում, մոտ ապագայում՝ եթե ոչ տարեվերջին, ապա մինչև մյուս տարվա գարնանն ամբողջ պահակապարեկակետային գունդը կբերվի այդ որակի:

«Վստահ եմ, որ առողջ օրգանիզմը պետք է իր միջից վանի բացասական երևույթները: Տեսանելի և կարճ ժամանակում որակական փոփոխությունն ակնհայտ կլինի»,- վստահեցրեց ոստիկանապետը:

Անդրադառնալով թմրամոլության կասկածանքով ԲՀԿ անդամների ձերբակալություններին՝ ոստիկանապետը տեղեկացրեց, որ բոլոր ձերբակալությունները շարունակվում են, ոստիկանությունը չի գնում կուսակցությունների ու անձերի ետևից, այլ գնում է երևույթների ետևից, և «բացարձակապես նշանակություն չունի` որ կուսակցության, որ խավի, որ հաստության մարդիկ են»:

Ըստ նրա՝ նշանակություն ունի այն, թե ինչ են արել այդ մարդիկ: «Ուռկանը գցված է, ես չգիտեմ` ինչ դուրս կգա: Միջպետական միջոցառում էր անցկացվում` կապված նարկոմաֆիայի հետ: Հիմա բնակարանային գողությունների և հետախուզվողների ուռկանն է գցված»,- նշեց Վ. Գասպարյանը ու հայտարարեց. «Ես քաղաքականությունից դուրս եմ: Ես այն գիծն եմ, որ անցնում է ընդդիմության, իշխանության, քաղաքականության, բոլորի միջև»:

Պատասխանելով հարցին` ինչպե՞ս է վերաբերվում նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հայտարարություններին, թե` հեղափոխությունը կխեղդի օրորոցում, Վ. Գասպարյանը նկատեց, որ հեղափոխություն արել է 1 անգամ՝ 1989 թվականին, 2-րդ հեղափոխություն չի ակնկալում և վստահ է, որ բնականոն, խաղաղ զարգացում է լինելու. «Օրորոցում խեղդելու մազոխիստական բաներով չեմ տառապում»:

Միաժամանակ Վ. Գասպարյանը հայտարարեց, որ իր կենսագրության ընթացքում քաղաքական պատվերներ չի ունեցել. «Իմ վերևում միայն նախագահն է: Նախագահը իմ առջև խնդիր է դրել՝ վերադարձնել ժողովրդի վստահությունը, վերադարձնել համազգեստից վերցված պատիվը, «Միլիցա-պեպելնիցա» ասվածն այն մասին էր, որ ես իմ աշխատակազմին եմ ասել՝ տղե՛րք, մենք կորցրել ենք մեր հեղինակությունը, ոստիկանությունը վերածել ենք զբոսաշրջիկների, անշարժ գույքերի, վաշխառուների, քյոխվաների ապարատի: Մեր երեխաների մասին պետք է մտածենք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում